Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ-ը գիշերը Ռուսաստանի շրջանների վրայով խոցել է ուկրաինական 36 անօդաչու թռչող սարք

ՌԴ ՊՆ
Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում են Ռուսաստանի Դաշնության սահմանային տարածքները տարբեր ձևերով, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Անցած գիշեր Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը Բրյանսկի, Կուրսկի և Բելգորոդի շրջանների վրա ճնշել և ոչնչացրել են ուկրաինական 36 անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Անցած գիշեր Կիևի վարչակարգի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հստակեցվում է, որ հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել և ճնշել են 18 անօդաչու թռչող սարք Բրյանսկի շրջանի տարածքում, ինը անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Կուրսկի շրջանի, ինը անօդաչու թռչող սարք՝ Բելգորոդի շրջանի տարածքում։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը տարբեր եղանակներով, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերով պարբերաբար գնդակոծում ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինը այն անվանել է մարդկանց պաշտպանությունը, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնությունների և ցեղասպանության են ենթարկվել։ Դրան հասնելու համար, նրա խոսքով, նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապաազգայնացում։