ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվը վերջին 1 շաբաթում ավելացել է 15-ով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում վարակվածների թվում 9 երեխա է։
Ըստ կենտրոնի տվյալների` 2024 թվականի հունվարի 1-ից ի վեր կարմրուկով վարակվելու 501 դեպք է արձանագրվել։ Նրանցից 296–ը երեխաներ են, 205–ը` մեծահասակներ։
Երկու տարվա ընթացքում՝ 2023 թ. մարտից մինչ օրս, կարմրուկով վարակվելու 1046 դեպք է արձանագրվել։
Այս պահին հոսպիտալացված է 6 մարդ։