Աստանայում հակաահաբեկչական գործողության ռեժիմ կսահմանվի

Իրավական ռեժիմն ուժի մեջ կմտնի հուլիսի2–ին ժամը00:01–ից և կշարունակվի մինչև հուլիսի4–ի ժամը23:59–ը ՇՀԿ գագաթնաժողովի անցկացման տարածքում և պահպանվող անձանց երթուղիներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի– Sputnik. Ղազախստանի մայրաքաղաքում հուլիսի 2-ից հակաահաբեկչական գործողության իրավական ռեժիմ է սահմանվում` կապված Շանհայի համագործակցության կազմակերպության(ՇՀԿ) առաջիկա գագաթնաժողովի հետ: Այս մասին հայտնել է հանրապետության ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը։
ՀԱՊԿ ԱԳՆԽ հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերին Աստանայում
Հուլիսի 2-5-ը Ղազախստանում կանցկացվեն միջազգային կարևոր միջոցառումներ, ներառյալ ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը և ՉԺՀ նախագահի պետական այցը:
«Օտարերկրյա պատվիրակություններում ընդգրկված են նաև պետությունների ղեկավարներ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Աստանայում անցկացվող միջոցառումների մասնակիցների առավելագույն անվտանգությունն ապահովելու համար, համապատասխան կառույցները միջոցներ են ձեռնարկում հակաահաբեկչական գործողության իրավական ռեժիմի շրջանակներում իրավակարգի և հասարակական անվտանգության պահպանման ուղղությամբ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Իրավական ռեժիմն ուժի մեջ է մտնելու հուլիսի2-ի ժամը 00։01-ից և ավարտվելու է հուլիսի 4-ին` ժամը 23։59-ին։ Այն տարածվելու ՇՀԿ գագաթնաժողովի ամբողջ տարածքում և բոլոր այն երթուղիներում, որոնցով երթևեկելու են հատուկ պաշտպանության տակ գտնվող անձինք։
Ակմոլինի, Կարագանդայի և Ալմաթիի շրջաններ հատուկ պաշտպանության տակ գտնվող անձանց ժամանման դեպքում ռեժիմ կսահմանվի նաև այդ շրջաններում:
Աստանան պատրաստ է հարթակ տրամադրել Երևան–Բաքու բանակցությունների համար. Տոկաև
Հակաահաբեկչական գործողություն իրականացնելու տարածքներում ֆիզիկական անձանց և մեքենաների շարժը սահմանափակված է լինելու։ Գագաթնաժողովի մասնակից անձանց երթուղով քաղաքային ուղևորատար տրանսպորտի երթևեկությունն արգելվելու է։