Աշտարակում կասեցվել է «Զատիկ» երեխաների զարգացման կենտրոնի գործունեությունը

«Զատիկ» երեխաների զարգացման կենտրոն
ՍԱՏՄ–ն ժամկետ է սահմանել հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Նարինե Կիրակոսյանին պատկանող «Զատիկ» երեխաների զարգացման կենտրոնի գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Տեսուչները պարզել են, որ կենտրոնի արտադրական գործընթացներն իրականացվում են սահմանված պահանջների խախտմամբ։
Սննդի կառույցները նախագծված, կառուցված ու դասավորված չեն եղել այնպես, որ բացառվեն պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը, ապահովված չեն եղել բավարար քանակությամբ բնական և (կամ) արհեստական օդափոխանակությամբ, սանհանգույցը և խոհանոցը գտնվել են նույն վայրում, երեխաների գիշերանոթները գտնվել են խոհանոցի տարածքում, պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, ախտահանվող նյութերով։
«Զատիկ» երեխաների զարգացման կենտրոն
Պարզվել է նաև, որ սննդամթերք պարունակող տարածքների աշխատանքային մակերևույթները՝ ներառյալ սարքավորումների մակերևույթները (հատկապես սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվողները), պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող, կոռոզիայի չենթարկվող նյութերից:
Չեն իրականացվել տարածքի միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները:
«Զատիկ» երեխաների զարգացման կենտրոն
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար ժամկետ է սահմանվել։
«Մարիաննա» կաթնամթերքի որոշ տեսակներում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ