ՌԴ-ի հետ խնդիրները պետք է լուծել նրանց հետո խոսելով, այլ ոչ թե՝ Եվրոպայում ռուսներից բողոքելով․Պարսյան

Sputnik
Անցած շաբաթ պաշտոնական այցով Լատվիայում գտնվող Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լատվիական պարբերականներից մեկին ասել էր, թե մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործողությունները նույնն են, ինչ Ուկրաինայում, ուղղակի գործող ուժերն այլ են, այդ պատճառով էլ մեզ աջակցություն է պետք՝ դառնալու Եվրամիության ընտանիքի լիիրավ անդամ:
Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանում անցկացվեցին «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումներ, որոնց կազմակերպիչները պնդում են, որ սեպտեմբերին անցկացվի Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե։
Ռուսաստանից արձագանքը չուշացավ, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ «Եվրամիությունն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են, և արտատարածաշրջանային դերակատարների մուտքը Հայաստան հետևանքներ կունենա։
Փոխադարձ ի՞նչ օգուտներ են քաղում միմյանցից Հայաստանն ու Ռուսաստանը և ինչպես պետք է բարելավել Երևանի ու Մոսկվայի հարաբերությունները, այս և այլ հարցերի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի հետ։
«ՌԴ-ի հետ խնդիրները պետք է լուծել նրանց հետո խոսելով, այլ ոչ թե՝ Եվրոպայում ռուսներից բողոքելով»,-կարծիք է հայտնել տնտեսագետը։