ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Թուրքիայի Իզմիր նահանգի Տորբալի քաղաքում պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է NTV հեռուստաալիքը։
Նշվում է, որ նախնական տվյալներով՝ գազի արտահոսքն է պայթյունի պատճառը։
«Պայթյունը որոտացել է Տորբալի քաղաքի Բարիշա Մանչո փողոցի հրուշակեղենի խանութ–սրճարանում, տեղի ժամանակով ժամը 15։00-ին։ Միջադեպի հետևանքով առնվազն 3 անձ է մահացել, շատերը վիրավոր են»,- հայտնում է ալիքը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ գազի խողովակի պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, ևս 35-ը վիրավորվել են: Պայթյունի հետևանքով վնասվել է տարածքում տեղակայված 11 շենք։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան հայտնել է, որ պայթյունի հետաքննությունը սկսվել է: