Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ–ն ստորգետնյա թունելի միջոցով գրավել է Ուկրաինայի ԶՈւ խոշոր հենակետը. ՌԴ ՊՆ

Ջոկատի զինծառայողները Սևերսկի Դոնեց ջրանցքի երկայնքով գաղտնի մաքրել և օգտագործել են ավելի քան 3 կմ երկարությամբ թունելը և մտել լավ ամրացված հենակետի թիկունք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ռուսական ստորաբաժանումները Կիրով բնակավայրի արևելյան ծայրամասում գրավել են Ուկրաինայի ԶՈւ–ի խոշոր հենակետը։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Այդ հենակետը զբաղեցրել են «Կենտրոն» զորքերի խմբավորման «Վետերաններ» ջոկատի գրոհային ստորաբաժանումները` օգտագործելով ստորգետնյա թունելը»,– ասված է հաղորդագրությունում։
Ջոկատի զինծառայողները գաղտնի մաքրել և օգտագործել են ավելի քան 3 կմ երկարությամբ թունելը Սևերսկի Դոնեց ջրանցքի երկայնքով ու մտել կրակակետերով և ստորգետնյա թաքստոցներով լավ ամրացված հենակետի թիկունք։
Զինծառայողները թունելի միջոցով կարողացել են ապահովել գրոհայինների զինամթերքի, սպառազինության և սննդի մատակարարումը։ Գերատեսչությունից նշել են, որ օգտագործելով հանկարծակիության գործոնը՝ ստորաբաժանման զինծառայողները հաջողություն են գրանցել և ամբողջությամբ տիրացել հենակետին` ստիպելով հակառակորդին հանձնվել կամ թողնել դիրքերն ու նահանջել։