ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Մոսկվայում է։ Տեղեկությունը Telegram ալիքում հայտնել է պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան։
«Նա կանգ է առել մայրաքաղաքի ամենակենտրոնում։ Մատները խաչենք, որպեսզի Լուժնիկի մարզադաշտում շոուն լավ անցնի։ Իմ կանխատեսմամբ, եթե այն լինի, ապա 80 հազար տոմս 3 օրում կսպառվի»,– գրել է Ռուդկովսկայան։
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ռեփերը պատրաստվում է հունիսի 8-ին հանդես գալ «Լուժնիկիում»։ TCI համերգային գործակալության հիմնադիր Էդուարդ Ռատնիկովը RT–ին հայտնել է, որ ամերիկացի ռեփերի հետ բանակցություններ են ընթացել, սակայն չեն հանգեցրել կոնկրետ պայմանավորվածությունների։