ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. Հունիսի 29-ին քամու հետևանքով Երևանի Արաբկիր, Դավթաշեն, Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Կենտրոն վարչական շրջաններում և Արմավիրի մարզի Վաղարշապատ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում վնասվել են շինությունների տանիքներ և կոտրվել են ծառեր:
Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր մեկնած փրկարարներն իրականացրել են ամրացման, ապամոնտաժման, տարածքների սահմանազատման, ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ։