Միրզոյանը Խորվաթիայում գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային օրակարգի հարցերը

Միրզոյանը Խորվաթիայում գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային օրակարգի հարցերը
ՀՀ արտգործնախարարը Բոսնիա և Հերցեգովինայի գործընկերոջը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Դուբրովնիկում հանդիպումներ է ունեցել Խորվաթիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի գործըներկերների հետ, մի շարք հարցեր քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ Միրզոյանը հանդիպել է Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում։
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը և առաջիկա անելիքներին: Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ:
«Գորդան Ռադմանը ներկայացրել է Բալկաններում իրադարձություններն ու խորվաթական կողմի տեսակետները։ Արարատ Միրզոյանը` անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային մթնոլորտին, ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը։ ՀՀ նախարարը մասնավորապես ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը տարածաշրջանային կայունության ապահովման համատեքստում»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ արտգործանախարարությունից հայտնում են, որ Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ նախարար Էլմեդին Կոնակովիչի հետ հանդիպման ժամանակ էլ քննարկվել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր։ Երկու երկրի ԱԳ նախարարներն էլ անդրադարձել են քաղաքական երկխոսության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին։ Ընդգծել են` և՛ Հայաստանը, և՛ Բոսնիա և Հերցեգովինան պատրաստ են դրանք լավագույնս իրացնել։
Встреча глав МИД Армении и Боснии и Герцеговины Арарата Мирзояна и Эльмедина Конаковича (29 июня 2024). Дубровник
Մտքեր են փոխանակվել Եվրոպական միության հետ համագործակցության խորացման հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը զրուցակցին տեղեկացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի մշակման հարցում ՀՀ առաջնահերթությունների, ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեության, ինչպես նաև ՀՀ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ գործընկերների հետ համատեղ քայլերի մասին։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Կոնակովիչին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և դրա կյանքի կոչման պարագայում ընձեռնվելիք առավելությունները թե՛ տնտեսության, թե՛ տարածաշրջանային կայունության համար։ Միրզոյանը նաև ներկայացրել է Հարավային Կովկասում առկա մարտահրավերները, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կքնման կարևորությունը։