ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Իսրայելցի զինվորականները նոր հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բանակային մամուլի ծառայությունը:
Հարձակումների թիրախ են դարձել շիական «Հզբոլլահ» կազմակերպության ռազմական ենթակառուցվածքները և դրա զինված կազմավորումները։
Բանակի հայտարարության համաձայն՝ Լիբանանի հարավում գտնվող Հոուլի շրջանում նկատվել է ծայրահեղական, որը մտել է ռազմական օբյեկտ, որտեղ, իսրայելական զորքերի տվյալներով, գտնվել են այլ զինյալներ: Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները շուտով հարված են հասցրել այդ կառույցին։
Եվս մեկ հարված է հասցվել «Հեզբոլլահ» ռազմական օբյեկտին՝ Քֆար Քիլա ավանի մերձակայքում, որտեղ նույնպես զինված ծայրահեղական է նկատվել։
Բացի այդ, գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են «Հզբոլլահ» ռազմական ենթակառուցվածքի վրա Հարավային Լիբանանի էտ Թեյբե և Ռաբ Տալյատին բնակավայրերի մոտակայքում: