ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն հուլիսի 1-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
ՀՀ ԱԳՆ-ում կկայանա նախարար Արարատ Միրզոյանի և Լազար Կոմանեսկուի հանդիպումը։
Նշենք, որ հուլիսի 1-ից Հայաստանը ստանձնում է ՍԾՏՀԿ նախագահությունը։ Կազմակերպությունում Հայաստանի նախորդ նախագահությունը եղել է 2018թ. առաջին կեսին։