Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են

Այս ընտրությունները կարող են պատմական հաղթանակ բերել աջակողմյան կուսակցությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլն է ընթանում։ Տեղեկությունը հայտնում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ ընտրությունները կարող են պատմական հաղթանակ բերել աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությանը։
«Այս ընտրությունները կարող են հանգեցնել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր երկրում առաջին աջակողմյան կառավարության ձևավորմանը։ Դա էլ կարող է արմատական փոփոխությունների հանգեցնել Եվրամիության սրտում»,– գրում է գործակալությունը։
Քվեարկությունը տեղի ժամանակով մեկնարկել է առավոտյան 06։00-ից, տևելու է մինչև երեկոյան 18։00-ն (փոքր գյուղերում և քաղաքներում տևելու է մինչև 16։00-ն)։ Խոշոր քաղաքներում ընտրատեղամասերը կարող են բաց լինել մինչև ժամը 20։00՝ կախված ընտրողների հոսքից։
Երկրորդ փուլը տեղի է ունենալու մեկ շաբաթ անց։
Ըստ Reuters-ի՝ Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վերջնական արդյունքը հայտնի չի լինի մինչև հուլիսի 7-ի քվեարկության ավարտը։
Հիշեցնենք, որ դեռ հունիսի 10-ին Մակրոնը հայտարարել էր Ֆրանսիայի ԱԺ–ն ցրելու ու նոր արտահերթ ընտրություններ անելու մասին։
Հունիսի 9-ին Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում տեղի են ունեցել Եվրախորհրդարանի ընտրություններ։ Առաջատար է Մարին Լը Պենի Ազգային միասնություն կուսակցությունը։