Չինաստանի նախագահը պետական այցով կմեկնի Տաջիկստան

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պետական այցով կմեկնի Տաջիկստան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով Տաջիկստանի ԱԳՆ-ն։ Այցը նախատեսված է հուլիսի 4-ին և կտևի երկու օր:
«ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի պետական այցը կկայանա հուլիսի 4-6-ը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հրավերով։ Այցի շրջանակներում տեղի կունենան երկկողմ բանակցություններ նեղ և լայն ձևաչափերով», - հայտնել է նախարարության ներկայացուցիչը։
Նա նաև հավելել է, որ Չինաստանի առաջնորդը կմասնակցի այլ պաշտոնական միջոցառումների: