ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Հայաստանը ներկայացնող երկու ազատոճային ըմբիշներ` Արտակ Աղաբեկյանը (45 կգ) և Աշոտ Գյուլնազարյանը (51 կգ), դուրս եկան սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ17 Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
110 կգ Անդրանիկ Ջաղեթյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում և թուրք ըմբիշի հետ կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։
55 կգ քաշային Գագիկ Ղազարյանը հունիսի 28–ին դուրս եկավ առաջնության եզրափակիչ։
Ղազարյանը 10։0 հաշվով հաղթեց բուլղարացի Էսադ Բոզալին։ Եզրափակիչում Ղազարյանը կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Բայսանգուր Օսմաևի հետ։
48 կգ Արմեն Պապիկյանը, 65 կգ Եղիշե Մոսեսյանը, 80 կգ Սահակ Հովհաննիսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար։