ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Թուրքիայում «Ակկույու» ատոմակայանի շինարարներին տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով ՌԴ քաղաքացի է մահացել: ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են Անկարայում ՌԴ դեսպանությունից։
«Ակկույու նուկլեար» նախագծային ընկերությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Թուրքիայում վթարի են ենթարկվել «Ակկույու» ԱԷԿ-ի շինարարներին տեղափոխող երկու ծառայողական ավտոբուսները, վթարի հետևանքով 2 մարդ է մահացել։
Նախնական տեղեկություններով՝ ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային ընկերության ավտոբուսներից մեկի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան և, դուրս գալով հանդիպակաց գոտի, բախվել է մարդատար ավտոմեքենայի և մեկ այլ ավտոբուսի:
«Այս պահի տվյալներով՝ մահացածների թվում Ռուսաստանի քաղաքացի կա։ Քանի որ շատ հակասական տեղեկություններ են տարածվում, խնդրում ենք վստահել միայն պաշտոնական աղբյուրներին», - հայտնել են դեսպանությունից։
Հիշեցնենք` ըստ թուրքական աղբյուրների` վթարի հետևանքով նաև 35 մարդ է տուժել։