ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Սևաստոպոլում հետ է մղվել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակումը։ Տեղեկությունը հայտնում է Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։
Մոսկվայի ժամանակով 8։56-ին քաղաքում օդայինտագնապԷ հայտարարվել , գործարկվել է ՀՕՊ համակարգը։
«Հրթիռային հարձակումը հետ մղելու գործողությունն ավարտված է», - գրել է Ռազվոժաևը Telegram–ում:
Նա նշել է, որ նախնական տվյալներով՝ հրթիռային հարձակման հետևանքով Սևաստոպոլում երեք խաղաղ բնակիչ է տուժել, նրանք բեկորային վնասվածքներ են ստացել:
Հրթիռային հարձակման հետևանքով նաև տներ են վնասվել:
«112 ծառայությունը տեղեկություններ է ստանում ընկած բեկորների մասին. հրթիռի բեկոր է ընկել Նովիկովի փողոցի շրջանում, ջարդվել են մասնավոր տան ապակիները, վնասվել են տանիքն ու առաստաղը, բեկորներից տուժել են նաև Ժուկովի փողոցում գտնվող մի քանի տներ», - հայտնել Է Ռազվոժաևը։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։