Պարզվել է` ինչու է կողաշրջվել բեռնատարը. ՆԳՆ–ն` Երևանում տեղի ունեցած վթարի մասին

Կողաշրջված բեռնատարը
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը և դադարեցրել վառելիքի արտահոսքը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Երևանում բեռնատարը կողաշրջվել է մեկ այլ ավտոմեքենայի բախվելու հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
shamshyan.com–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ավազով բարձված բեռնատարը կողաշրջվել է Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում, 1 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
«Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա.) և «Shacman» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Ս.). բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է»,– ասված է ՆԳՆ–ի հաղորդագրության մեջ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Shacman» մակնիշի բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Shacman» մակնիշի բեռնատարը և դադարեցրել վառելիքի արտահոսքը։