ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Կուրսկի մարզի Գորոդիշչե գյուղի գնդակոծությունից հետո քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հոդվածով: Տեղեկությունը հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն։
«Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել ՌԴքրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով (ահաբեկչական գործողություն)», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն պարզում է տեղի ունեցածի հանգամանքները և ահաբեկչությանը մասնակցած անձանց, որոնց գործողություններին կտրվի իրավական գնահատական:
Ավելի վաղ Կուրսկի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հայտնել էր, որ Գորոդիշչե գյուղում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հինգ մարդ է մահացել, որոնցից երկուսը երեխաներ են, ևս երկու մարդ վնասվածքներ են ստացել։