ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով Բելգորոդի մարզում եկեղեցի է վնասվել, խանութ է այրվել և մի քանի մասնավոր տներ են վնասվել։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ում։
«Հարձակման են ենթարկվել Բելգորոդի մարզի մի քանի բնակավայրեր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան: Անօդաչու սարքը պայթուցիկ սարք է նետել Գրայվորոնի քաղաքային օկրուգի Բեզիմենո գյուղում գտնվող առանձնատներից մեկի տարածքի վրա. կոտրվել է տան տանիքը, վնասվել են վերգետնյա շինությունները: Եվս մեկ տուն հրդեհվել է ԱԹՍ-ի երկու հարձակումներից հետո։ Կոզինկա գյուղում ԱԹՍ–ի հարձակման հետևանքով խանութ է այրվել։ Գիշերը հերթական անգամ հարված է հասցվել տեղի եկեղեցուն, վնասվել է գմբեթը», - գրել է մարզպետը։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, հատկապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։