Հայոց ցեղասպանության թանգարանը համիդյան ջարդերի մասին արժեքավոր արխիվային նյութեր է ստացել

Իտալիայում ՀՀ դեսպանը համիդյան ջարդերի մասին բացառիկ արխիվային փաստաթղթեր է փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտին
Իտալիայում ՀՀ դեսպանի փոխանցած արխիվային նյութերը կուսումնասիրվեն և կհրապարակվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը համիդյան ջարդերի վկայությունների մասին արժեքավոր արխիվային նյութեր է ստացել։ Տեղեկությունը հրապարակվել է թանգարան–ինստիտուտի ֆեյսբուքյան էջում։
Բացառիկ արխիվային փաստաթղթերը թանգարանի ֆոնդերին է փոխանցել Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը։
Իտալիայում ՀՀ դեսպանը համիդյան ջարդերի մասին բացառիկ արխիվային փաստաթղթեր է փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտին
ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը նշել է` արդեն երկրորդ անգամ է, որ Համբարձումյանն արժեքավոր արխիվային նյութեր է նվիրում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին։ Նա վստահեցրել է, որ դրանք կուսումնասիրվեն ՀՑԹԻ գիտաշխատողների կողմից և կհրապարակվեն:
«Արխիվային նյութերը հիմնականում իտալերեն փաստաթղթեր են, որոնք այս կամ այն կերպ առնչվում են համիդյան ջարդերի ականատես, ծագումով իտալացի ֆրանցիսկյան վանական Սալվատորե Լիլլիին, որը 1982 թ. Հռոմի Հովհաննես Պողոս 2-րդ պապի կողմից դասվել է երանելիների շարքին»,– ասել է Իտալիայում ՀՀ դեսպանը:
Իտալիայում ՀՀ դեսպանը համիդյան ջարդերի մասին բացառիկ արխիվային փաստաթղթեր է փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտին
Թանգարան–ինստիտուտի Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ Շուշան Խաչատրյանն էլ նշել է, որ հայր Սալվատորե Լիլլին, որը հայերի և ընդհանրապես քրիստոնյաների հանդեպ 1894-1895 թվականների ընթացքում Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդի կառավարման շրջանում իրականացված հետապնդումների և ջարդերի մասին շատ հետաքրքիր վկայություններ է թողել, սպանվել է յոթ հայ ուղեկիցների հետ օսմանյան զինվորների կողմից 1895 թ․ նոյեմբերի 19-ին:
Խաչատրյանը տեղեկացրել է, որ իտալահայ հեղինակներ Սիրանուշ Կուարանտայի և Կարլո Կոպպոլայի հետ համատեղ պատրաստվում են գիրք հրապարակել այս արխիվի ուսումնասիրության հիման վրա:
«Հայերի ջարդեր». Ֆրանսիան հայերի ողբերգության մասին պատմեց շոկոլադի տուփում դրված ներդիրով