ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Հայաստանի հավաքականի և Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը վերադառնում է ռուսական «Սոչի». նրա վարձակալության ժամկետը ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
«25-ամյա կիսապաշտպանը մեր ակումբում 3,5 տարի անցկացրեց, իր անգնահատելի ներդրումն ունեցավ «Փյունիկի» երկու չեմպիոնություններում, բացի դրանից, միասին տպավորիչ ճանապարհ անցանք եվրագավաթներում։ Մեր ակումբում Հարությունյանն առաջին անգամ հրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական»,– ասված է հաղորդագրությունում:
Ակումբը ֆուտբոլիստին շնորհակալություն է հայտնել անձնվեր ելույթների համար ու հաջողություն մաղթել հետագա կարիերայում: