Երևանում կրկին կրակոցներ են հնչել. տուժած կա

Ոստիկանական ավտոմեքենաներ
Իրավապահները Սվաճյան փողոցի շենքերից մեկի մուտքում ու բակում հայտնաբերել են արնանման հետքեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Երևանի Մալաթիա–Սեբաստիա համայնքում այսօր կրակոցներ են հնչել, մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 14:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանությանը հայտնել են, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ասել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ բացատրություն տալ կատարվածի մասին:
Իրավապահները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Սվաճյան 24 շենքի բակից:
Ոստիկաններն ու պարեկները, մեկնելով նշված վայր, մուտքերից մեկում ու բակում հայտնաբերել են արնանման հետքեր:
Դեպքի փաստով քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության փորձի հատկանիշներով:
Կայքի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 43-ամյա Դավիթ Շախբազյանն է, դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ հայտնել են, որ նա Մալաթիայում հայտնի է որպես «ռաբիս Դավո»։
Սպանություն Երևանում. 26-ամյա երիտասարդի ուղղությամբ ավելի քան 30 կրակոց է արձակվել