Բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն. Հայաստանը եզրափակիչի ևս 8 մասնակից ունի

Բռնցքամարտի պատանեկան ԵԱ․ Հայաստանը եզրափակիչի ևս 8 մասնակից ունի
Եզրափակիչ դուրս եկած բռնցքամարտիկներից երկուսը աղջիկներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՀՀ–ն բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակիչի ևս 8 մասնակից ունի։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Նշվում է, որ հաղթել և ոսկե մեդալների հավակնորդներ են դարձել 50 կգ քաշային Առնո Դարչինյանը, 54 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը, 60 կգ քաշային Մարտին Սահակյանը, 66 կգ քաշային Արտյոմ Ստեփանյանը, 75 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը, Սիմոն Սիմոնյանը, Ալեքս Պետրոսյանը և Համեստ Աֆրիկյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ եզրափակիչի ուղեգիր էր նվաճել նաև Սյուզաննա Իշխանյանը։