Աթենքի մոտակայքում անտառ է այրվում

Հրդեհ
Հրդեհի տարածքում քամու արագությունը հասնում է ժամում 50 կմ-ի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Աթենքի մոտակայքում գտնվող Պարնիտա լեռան վրա անտառային հրդեհ է բռնկվել: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են չորս ինքնաթիռ և ութ ուղղաթիռ: Տեղեկությունը հայտնել է Հունաստանի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Վասիլիոս Վատրակոյանիսը։
«Օպերատիվ կենտրոնը Պարնիտայի Կացիմիդի շրջանում անտառային հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 14:50-ին։ Այս պահին կրակի դեմ պայքարում են ցամաքային ուժերը, որոնք լրացուցիչ կուժեղացվեն 100 հրշեջ և 30 տրանսպորտային միջոցներով: Ներգրավվել է հրդեհաշիջման 12 օդային միջոց՝ չորս ինքնաթիռ և ութ ուղղաթիռ», - ասել է նա։
Հրդեհի շրջանում քամու արագությունը հասնում է ժամում 50 կմ-ի։
Թուրքիայի Իզմիր նահանգում անտառ է այրվում. մարման աշխատանքներին մասնակցում է ավիացիան