Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի արտգործնախարարը հանդիպել են Խորվաթիայում

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի արտգործնախարարը հանդիպել են Խորվաթիայում
ՀՀ արտգործնախարարությունը ներկայացրել է նախարարների քննարկման թեմաները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ ղեկավար Դմիտրի Կուլեբան հանդիպում են ունեցել Խորվաթիայում Դուբրովնիկի համաժողովի շրջանակում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր: Այս համատեքստում կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները և տարբեր ձևաչափերում պարբերական շփումները:Մտքեր են փոխանակվել Եվրոպական միության հետ փոխգործակցության հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաների»,– ասված է հաղորդագրությունում:
Ըստ ԱԳՆ–ի` Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, անդրադարձ է կատարել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին` շեշտելով խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման համատեքստում:
Հիշեցնենք` Միրզոյանը Խորվաթիա է մեկնել երեկ` հունիսի 28-ին։ Նա արդեն հասցրել է շփվել նաև ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։