Շախմատիստ Էմին Օհանյանը երկու մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

Էմին Օհանյան
Հայ գրոսմայստերը ոչ մի պարտություն չի կրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Գրոսմայստեր Էմին Օհանյանը Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում երկու մեդալ է նվաճել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հունաստանի Հռոդոս կղզում ավարտված առաջնությունում Հայաստանի հավաքականն արժանացել է արծաթե մեդալների:
«Հավաքականի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Էմին Օհանյանը 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ արժանացել է անհատական ոսկե մեդալի»,– ասված է հաղորդագրությունում։
Հայաստանի պատանեկան հավաքականի առաջատարը յոթ տուրում տարել է չորս հաղթանակ, երեք պարտիա ավարտել ոչ-ոքի և ոչ մի պարտություն չի կրել ՝ 7 միավորից վաստակելով 5,5 միավոր:
Հիշեցնենք, որ առաջնության հաղթող է ճանաչվել Իսրայելի թիմը։