Ռուսական մարդասիրական առաքելությունը 7տ հումանիտար օգնություն է տարել Լոռի. լուսանկարներ

Օգնության մեջ է մտել նաև 500 մարդասիրական հավաքածու` սննդով և անձնական հիգիենայի պարագաներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Ռուսական մարդասիրական առաքելությունը մոտ 7 տոննա ծավալով օգնություն է հասցրել ՀՀ Լոռու մարզ, որը տուժել է ջրհեղեղից:
Ռուսական մարդասիրական առաքելության տարած օգնությունը հեղեղց տուժած համայնքների բնակիչների համար
Բեռը բաշխել են Ախթալա քաղաքում և Քարկոփ գյուղում, որոնք առավել շատ են տուժել հեղեղումներից։
Հեղեղումներից տուժած համայնքների բնակիչները հավաքվել են` ստանալու մարդասիրական օգնությունը
Մարդասիրական օգնության մեջ եղել է Ախթալայի առողջության կենտրոնի համար նախատեսված էլեկտրական գեներատոր։ Նշվում է, որ Ախթալայի ԲԿ–ն սպասարկում է մոտակա 5 բնակավայրը՝ մինչև 60 կմ շառավղով:
Ախթալայի առողջության կենտրոնի համար նախատեսված էլեկտրական գեներատորը
Վատ եղանակի և այլ գործոնների պատճառով հաստատությունում հաճախակի են լինում էլեկտրաէներգիայի անջատումներ, ինչը խոչընդոտում է հաստատության կանոնավոր աշխատանքին և բժշկական դեղորայքի և պատվաստանյութերի պահպանմանը։
Օգնության մեջ եղել է նաև 500 մարդասիրական հավաքածու` սննդով և անձնական հիգիենայի պարագաներով (յուրաքանչյուր հավաքածու նախատեսված է 4 հոգուց բաղկացած ընտանիքի համար)։
Օգնության մի մասը տրվել է նախապես կազմակերպված կետերում, որտեղ հավաքվել են քաղաքացիները, իսկ մյուս մասը տուն է առաքվել տարեցների և հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար:
«Ռուսական հումանիտար առաքելություն» ՀԿ-ի փորձագետ Վիկտորյա Բիլոուսովան նշել է, որ ամենատուժած շրջաններից մեկում՝ Քարկոփում արված նկարը չէր կարող չհուզել:
Նա նշել է, որ քանդված ճանապարհի պատճառով այդքան էլ հեշտ չէր բեռը հասցնել նշանակման վայր ։
Ռուսական մարդասիրական առաքելության հավաքածուն
Ռուսական մարդասիրական առաքելության փորձագետ Արսենի Պրոնինը նշել է, որ իշխանությունների գործողությունների շնորհիվ Քարկոփում շատ խնդիրներ լուծվում են, ակտիվորեն ընթանում են տների վերականգնման աշխատանքները:
«Մենք արդիական ենք համարել մարդասիրական հավաքածուների տրամադրումը առաջին անհրաժեշտության մթերքների ձևաչափով, քանի որ բնակիչներն ավելի քիչ ժամանակ են հատկացնում իրենց սեփական հողամասերում աշխատանքին, որոնք մշակում են և ավելի շատ ժամանակ են հատկացնում իրենց տների, բնակարանային պայմանների վերականգնմանը», - ասել է Պրոնինը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նշենք, որ կոմպլեկտները հագեցած են նաև ջրի մաքրման ֆիլտրերով (թույլ է տալիս մաքրել մինչև 20 հազար լիտր ջուր):
Հեղեղումներից տուժած համայնքների բնակիչները հավաքվել են` ստանալու մարդասիրական օգնությունը
Դեսպաններն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելել են աղետի գոտի
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։