Փաշինյանը պաշտոնից ազատել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահին

Արտյոմ Մեհրաբյան
Արտյոմ Մեհրաբյանը ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնել էր հունվարին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտյոմ Մեհրաբյանին ազատել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։ Փաշինյանի որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։
«Արտյոմ Մեհրաբյանին 2024 թվականի հուլիսի 1-ից ազատել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից»,– ասված է փաստաթղթում։
Նշենք, որ Մեհրաբյանն այդ պաշտոնը ստանձնել էր այս տարվա հունվարին։