Մերձավոր Արևելքում լարվածության աճը վտանգավոր է. Լավրովը և Բաղերին խոսել են հեռախոսով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. Արխիվային լուսանկար
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում լարվածության վտանգավոր աճի կապակցությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Ալի Բաղերիի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում լարվածության վտանգավոր աճի կապակցությամբ։
«Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել տարածաշրջանում լարվածության վտանգավոր սրման կապակցությամբ, որն առաջացել է բազմաթիվ ճգնաժամերի չկարգավորման հետևանքով, առաջին հերթին՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում»,–նշված է հաղորդագրության մեջ:
Շեշտվել է առկա խնդիրները քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու առաջնահերթությունը՝ կառուցողական տրամադրված միջազգային դերակատարների աջակցությամբ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն փոխգործակցել՝ ի շահ երկկողմ օրակարգի գործնական հարցերի հետևողական լուծման:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։