«Մարիաննա» կաթնամթերքի որոշ տեսակներում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ

Պանրի տեսակներ. Արխիվային լուսանկար
«Դուստր Մարիաննա» ՍՊԸ–ում որոշակի արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող «Մարիաննա» կաթնամթերքի որոշ տեսակներում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Նշվում է, որ արտադրությունում ՍԱՏՄ տեսուչները նմուշակումներ են կատարել արտադրվող տեսականուց:
«Նմուշները տրվել են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքներով՝ «պանիր չեչիլ թել» արտադրատեսակի նմուշը՝ «listeria monocitogenes», «պանիր տապակելու համար» արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ, «պանիր չանախ 45%-ոց» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին»,–նշված է հաղորդագրության մեջ:
«Դուստր Մարիաննա» ՍՊԸ–ում նշված արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
«Դուստր Մարիաննա» ՍՊԸ–ին պատկանող կաթի մթերման 4 կետի գործունեությունը կասեցվել է