ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Ղրղզստանում «Համագործակցության երեխաները» կրթամշակութային համաժողովի շրջանակում Հայաստանի օր է անցկացվել: Տեղեկությունը հայտնում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մամուլի ծառայությունը։
Իսիկ Կուլ լճի ափին անցկացվող համաժողովին մասնակցում են դպրոցականներն և ուսուցիչներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից: Ամեն օր պատվիրակություններից մեկը համաժողովում ներկայացնում է իր երկիրը։
Հունիսի 27-ը Հայաստանի օրն էր․ երեխաներն իրենց ընկերներին պատմել են հայկական մշակույթի և ավանդույթների մասին, ցուցադրել են հայկական ժողովրդական պարերի հիմունքները, ապա սովորեցրել են ազգային խոհանոցի մի քանի ուտեստ պատրաստել: Նրանք նաև բեմադրություն են ցուցադրել հայոց պատմության մոտիվներով՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր:
Իսիկ Կուլում «Համագործակցության երեխաները» համաժողովի շրջանակում Հայաստանի օր է անցկացվել
© Пресс-служба Межпарламентской Ассамблеи стран СНГ
«Համագործակցության երեխաները» համաժողովն ընթանում է հունիսի 25-ից հուլիսի 4-ը Չոլպոն Աթայում (Ղրղզստան)՝ Իսիկ-Կուլի ափին: Համաժողովի շրջանակում անցկացվում են ցուցահանդեսներ, վարպետության դասեր, սպորտային մրցումներ, ինտելեկտուալ խաղեր, երաժշտական մրցույթներ, արվեստի երեկոներ և այլն: Համաժողովի կազմակերպիչներն են ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը և Ղրղզստանի խորհրդարանը (Ժոգորկու Քենեշ)՝ հյուրընկալող կողմի իրավունքով: