Իրանում այսօր կայացել են նախագահի արտահերթ ընտրությունները, որոնք նշանակվել էին ուղղաթիռի կործանման հետևանքով նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո։ Մայիսի 19-ին Իրանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվեց նաև նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսին։
Իսլամական Հանրապետության սահմանադրության համաձայն՝ ընտրությունները պետք է անցկացվեին նախագահի մահվան կամ հրաժարականի մասին հայտարարությունից և նրա պարտականությունները առաջին փոխնախագահին փոխանցելուց հետո 50 օրվա ընթացքում։ Նախագահի պաշտոնը այս ընթացքում զբաղեցրել է փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը։
Հունիսի 11-ին հրապարակվել է թեկնածուների վերջնական ցուցակը։
Նախագահի աթոռի համար պայքարում են ներքին գործերի նախկին նախարար Մոստաֆա Փուրմոհամադին, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, խորհրդարանի գործող խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Իրանի առողջապահության ու բժշկական կրթության նախկին նախարար, խորհրդարանի անդամ Մասուդ Փեզեշքիանը:
Ընտրությունների առաջին արդյունքները կհայտարարվեն հունիսի 29-ին` կեսօրից հետո։
Եթե ոչ մի թեկնածու չստանա ձայների 50%-ից ավելին, ապա հուլիսի 5-ին կանցկացվի երկրորդ փուլ։