ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի հայտարարությունները, հայտարարել է, որ երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հրաժարվելու պատճառ չկա: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ Անկարան Դամասկոսի ներքին գործերին միջամտելու նպատակ չունի։
Հունիսի 26-ին Ասադը հայտարարել էր, որ Դամասկոսը բաց է բոլոր նախաձեռնությունների համար, որոնք կապված են Անկարայի հետ հարաբերությունների հետ և հիմնված են Սիրիայի ինքնիշխանության հարգանքի վրա:
«Դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հրաժարվելու պատճառ չկա։.. Մենք Սիրիայի ներքին գործերին միջամտելու նպատակ չունենք», - լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիայի և Սիրիայի ռազմական պատվիրակությունները Ռուսաստանի միջնորդությամբ բանակցել են «Հմեյմիմ» ավիաբազայում: Հերթական հանդիպումը սպասվում Է Բաղդադում։ Մոսկվան Անկարային և Դամասկոսին է փոխանցել երկու կողմերի հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի իր նախագիծը ՝ նշելով, որ նրանք կարող են ճշգրտումներ կատարել: