Հայաստանը ստացել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու Վաշինգտոնի հրավերը. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը. Արխիվային լուսանկար
Հայկական կողմը հաստատել է իր մասնակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Հայաստանը ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին մասնակցելու հրավեր և հաստատել է իր մասնակցությունը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Այլ պայմանավորվածություն այս պահին չկա»,–ասաց նա։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը Ջեյմս Օ ' Բրայենը Բաքվում հայտարարել էր, որ Վաշինգտոնը ԱՄՆ-ում կկազմակերպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպում։
Այն կկայանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա հուլիսի 9-11-ը։
ԶԼՄ–ներից իմացանք. ԱՄՆ պետքարտուղարի օգնականը՝ Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին զենք վաճառելու մասին