Հայաստան կայցելի Կիպրոսի պաշտպանության նախարարը

Վասիլիս Պալմաս
Պապիկյանը Պալմասի հետ քննարկել է առաջիկա պաշտոնական այցին վերաբերող օրակարգային հարցեր:։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Առաջիկայում Հայաստան կայցելի Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Պալմասի հետ: Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր: Քննարկվել են նաև Կիպրոսի պաշտպանության նախարարի՝ Հայաստանի Հանրապետություն առաջիկա պաշտոնական այցին վերաբերող օրակարգային հարցեր»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` Վասիլիս Պալմասը Կիպրոսի պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնել է այս տարվա հունվարին։