«Գազպրոմը» դեպի ՉԺՀ հեռավորարևելյան երթուղով մատակարարումները կսկսի 2027 թ.-ին. Միլլեր

Ռուսաստանը Չինաստանի համար կդառնա գազի ամենախոշոր մատակարարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. «Գազպրոմը» 2027 թ. «հեռավորարևելյան» երթուղով կսկսի տարեկան 10 մլրդ խմ գազ մատակարարել Չինաստանին։ Այս մասին հայտնել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը։
««Սիբիրի ուժեր» և «հեռավորարևելյան» երթուղիների ամբողջ թափով գործարկելու դեպքում Ռուսաստանը կդառնա Չինաստանի համար գազի ամենախոշոր մատակարարը»,– Միլլերի խոսքերը մեջբերել է ընկերության Telegram ալիքը:
«Սիբիրի ուժը» Ռուսաստանից Չինաստան մոտ 3 հազար կմ երկարությամբ մայր գազատարն է, որով առաջին մատակարարումները սկսվել են 2019 թվականի վերջին Յակուտիայի Չայանդինսկի հանքավայրից, իսկ երեք տարի անց գազամատակարարումը սկսվել է Իրկուտսկի շրջանի Կովիկտինսկի հանքավայրից։
Հեռավորարևելյան երթուղով բնական գազի առքուվաճառքի երկարաժամկետ պայմանագիրը ստորագրվել է 2022 թվականի սկզբին։ Գազատարի ամբողջ հզորությամբ աշխատանքի դեպքում Ռուսաստանից Չինաստան գազամատակարարման ծավալը կհասնի տարեկան 48 մլրդ խմ–ի: