ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնում է Խորվաթիա։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի բադալյանը։
«Միրզոյանը հունիսի 28-29-ը Խորվաթիայում կմասնակցի Դուբրովնիկի համաժողովին»,– գրել է Բադալյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:
Նա նշել է, որ ծրագրված են նաև գործընկերների հետ երկկողմ հանդիպումներ։