ՀՀ–ի դերը կարևորվում է Իրանի, Հնդկաստանի ու Ռուսաստանի համար. Վարդան Ոսկանյան

Sputnik
Թուրքիան մտադիր է իրականացնել «Զարգացման ուղի» տրանսպորտային ծրագիրը, որը պետք է կապի իրաքյան Բասրայի Ալ-Ֆաու նավահանգիստը թուրք-իրաքյան սահմանին։ Ծրագրին մասնակցելու ցանկություն են հայտնել նաև Կատարը և Արաբական Միացյալ Էմիրությունները։
Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ` Թուրքիայի առաջարկած «Զարգացման ուղին» հավակնում է դառնալ Մերձավոր Արևելքով Ասիան Եվրոպային միացնող լոգիստտիկ մի նախագիծ, որն ուղղակի հակասում է իրանական «Պարսից ծոց-Սև ծով» և հնդկական «Հյուսիս-Հարավ» հանգույցների ծրագրերին, որոնք ներառում են նաև Հայաստանը։
«Հետևաբար,Թուրքիայի կողմից նախաձեռնվող ու առաջ մղվող այս ծրագիրը ուղղակի հակասում է ոչ միայն ՀՀ–իաշխարհաքաղաքական շահերին, այլև Իրանի, Հնդկաստանի ու Ռուսաստանի, որովհետև, եթե այս ճանապարհը սկսի աշխատել, ապա վերոհիշյալ մյուս երկու ծրագրերը փաստացի կկորցնեն իրենց արդիականությունը»,– ասել է Ոսկանյանը։
Նրա կարծիքով, աշխարհաքաղաքական առումով այսօր տարածաշրջանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ՀՀ–ի դերը կարևորվում է Իրանի, Հնդկաստանի ու Ռուսաստանի համար։