ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. «Արզնի 2» ջրատարը վթարվել է, ինչի հետևանքով Երևանի մի շարք հասցեներում մինչև վաղը ժամը 23։00-ն ջուր չի լինի։ Տեղեկությունը հայտնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։
Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի, Արղության, Ղափանցյան, Մալխասյանց փողոցների, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25, 27, 41, 43, 45, 47, 49, 51, 53 փողոցների, Ազատության 7/1, 7/2, 9/1-9/5, 21-21Ա, 24-27/2 շենքերի, Գրիբոյեդովի փողոցի և 1-ին նրբանցքի, Վրացական 4-22 շենքերի և 2-րդ, 4-րդ նրբանցքների շենքերի ջրամատակարարումը։
Ինչպես նշված է հաղորդագրությունում, կդադարեցվի նաև Վահր. Փափազյան փողոցի և 2-րդ նրբանցքի, Ա.Խաչատրյան փողոցի և 1-ին նրբանցքի, Մամիկոնյանց փողոցի և նրբանցքի, Գր.Արծրունի 10, 28, 88-92 զույգ համարի շենքերի, Ռիգայի փողոցի և 1-ին նրբանցքի, Հր.Քոչարի փողոցի, Սունդուկյան 7, 23-29 կենտ համարի շենքերի, Վ.Վաղարշյան 15, 17-32/10 շենքերի, Կոմիտասի 1-65/2 շենքերի և 1-ին նրբանցքի, Ն.Տիգրանյան փողոցի և 1-ին փակուղու, Ն.Զարյան փողոցի և 1-ին նրբանցքի, Գուլակյան, Գյուլբենկյան, Համո Սահյան, Հ.Էմինի, Վ.Այգեկցու, Հակոբյան, Սեվքարեցի Սաքոյի, Մանուշյան, Նիկոլ Դումանի, Քեռու, Ձորափի փողոցների, Պարոնյան 9-28/2 շենքերի ջրամատակարարումը: