ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Վերանայվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների ատեստավորման կարգը։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ «Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգը սահմանելու մասին» կառավարության այս որոշման ընդունումը պայմանավորված է 2023 թ. դեկտեմբերի 11–ի օրենքի ընդունմամբ։
«Մասնավորապես, վերանայվել են ծառայողների ատեստավորման ժամկետները, ատեստավորումը հաջողությամբ չհաղթահարած ծառայողներին պաշտոնից ազատելու, կադրերի տրամադրության տակ թողնելու և արդյունքում ծառայությունից արձակելու վերաբերյալ կարգավորումները` ատեստավորումը չանցնելու դեպքում դադարեցնել հավելավճարի վճարումը»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։
Բացի այդ, որոշմամբ կնվազեցվի նոր ատեստավորում անցնելու համար դիմելու հնարավորությունը. տարեկան 2 անգամ դիմելու փոխարեն նախատեսվել է 1 անգամ դիմելու հնարավորություն։
Նախագիծը պետական եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում: