Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինան չի ցանկանում երկարացնել Ռուսաստանի հետ զինված հակամարտությունը. Զելենսկի

Նա նշել է, որ հարկավոր է մոտ ժամանակներս բանակցությունների ծրագիր պատրաստել խաղաղության երկրորդ գագաթնաժողովի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրամիության գագաթնաժողովին ժամանելուց հետո հայտարարել է, որ Կիևը չէր ցանկանա ձգձգել հակամարտությունը: Նա կոչ է արել մոտ ժամանակներս կարգավորման ծրագիր մշակել, քանի որ մարտի դաշտում բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան, գրում է МК-ն։
«Մենք պետք է այս ծրագիրը սեղանին դնենք մի քանի ամսվա ընթացքում»,- ասել է Զելենսկին:
Ուկրաինայի առաջնորդը ևս մեկ անգամ ընդգծել է, որ չի ցանկանում, որ հակամարտությունը տարիներով շարունակվի:
Նա հավելել է, որ կցանկանար նման ծրագիր պատրաստել երկրորդ «խաղաղության գագաթնաժողովի» համար։
Քանի՞ գերի կա ռուսական և ուկրաինական կողմերում․ Պուտինը թվեր է նշել
Նշենք, որ առաջին գագաթաժողովն անցկացվել է հունիսի 15-16-ը Շվեյցարիայում համաժողովի տեսքով, առանց Ռուսաստանի մասնակցության։ Այնտեղ հայտարարվել է, որ պատրաստվելու է կարգավորման ծրագիր, որը Ռուսաստանին կներկայացվի երկրորդ հանդիպման ժամանակ։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին նշել էր Ուկրաինայի հետ բանակցություններին վերադառնալու Ռուսաստանի պատրաստակամությունը. դրանք ընդհատվել էին 2022 թվականի գարնանը։ Շվեյցարիայում խորհրդաժողովից առաջ նա նշել էր ուկրաինական ճգնաժամի կարգավորման պայմանները։ Դրանք են Դոնբասից և Նովոռոսիայից ուկրաինական զորքերի դուրսբերումը, ՆԱՏՕ-ին անդամակցելուց Կիևի հրաժարվելը, Ուկրաինայի արտադաշինքային և միջուկային ազատ կարգավիճակի ամրագրումը, ինչպես նաև Ռուսաստանի դեմ արևմտյան բոլոր պատժամիջոցների վերացումը։ Պուտինն ընդգծել էր, որ առանց Ռուսաստանի մասնակցության, առանց նրա հետ ազնիվ երկխոսության հակամարտության ավարտն անհնար է։