Թեհրանն ու Մոսկվան ՌԴ-ից գազի մատակարարման պայմանագիր կստորագրեն

Գազի արտահանում
Գազի արտահանում. Արխիվային լուսանկար
Իրանը նախատեսում է Ռուսաստանից գազ գնել և մատակարարել երրորդ երկրներին, այդ թվում՝ հարևան Թուրքիային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Մոսկվան և Թեհրանը պատրաստ են պայմանագիր կնքել ռուսական գազի մատակարարման համար։
Ինչպես հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին, իրենց երկրի ենթակառուցվածքները շուտով պատրաստ կլինեն ռուսական գազի ընդունման համար:
Երեկ «Գազպրոմի» ղեկավարը National Iranian Gas Company-ի հետ ռազմավարական հուշագիր է ստորագրել ՌԴ-ից Իրան գազի մատակարարումների կազմակերպման մասին:
Ավելի ուշ էներգետիկ համագործակցությունը հեռախոսով քննարկել են երկու երկրների ղեկավարները։ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում ԻԻՀ նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերն ասել է, որ փաստաթուղթը կարևոր քայլ կլինի տարածաշրջանի տնտեսական զարգացման և Մոսկվայի ու Թեհրանի հարաբերությունների խորացման համար:
Նշենք, որ պայմանագրի կնքումից հետո Իրանը կսկսի Ռուսաստանից գազ գնել, այնուհետև ավելի բարձր գնով արտահանել Իրաք, Թուրքիա և Պակիստան: Իրանում կարծում են, որ պայմանագիրը հսկայական նշանակություն կունենա երկու երկրների և ամբողջ տարածաշրջանի համար: