Փաշինյանը թվարկեց բոլոր այն 93 մանկապարտեզների անունները, որոնց հատկացումներ են եղել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 500 մանկապարտեզի ծրագիրն այսօր ավելի պակաս խնդիրներով է առաջ ընթանում, քան 300 դպրոցի ծրագիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը 2 մլրդ 314 մլն դրամի չափով ֆինանսական հատկացում է արել կառուցված ու կառուցվող շինարարությամբ 93 մանկապարտեզներին գույքով ապահովելու համար։ Այդ մասին նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Շինարարներն իրենց գրպանից են վճարելու. Փաշինյանը գոհ չէ ՀՀ դպրոցների վերանորոգման որակից
Նախարարի խոսքով` այդ հատկացումները կատարվում են 500 մանկապարտեզների կառուցման և հիմնանորագման ծրագրի շրջանակներում։
«2023 թ. ավարտի դրությամբ 144 նախադպրոցական հաստատություններում աշխատանքներն ավարտված են և ներկայում այդ թիվը հասել է 159–ի»,– ասաց նա։
Անդրեասյանը տեղեկացրեց նաև, որ 93 մանկապարտեզներից սուբվենցիոն ծրագրերով կառուցվել և վերակառուցվել է 74 մանկապարտեզ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 500 մանկապարտեզի ծրագիրն այսօր ավելի պակաս խնդիրներով է առաջ ընթանում, քան 300 դպրոցի ծրագիրը։
Այնուհետև նա սկսեց թվարկել բոլոր այդ 93 մանկապարտեզի անվանումները և ասաց, թե ուր կայցելի՝ ստուգելու իրականացված աշխատանքները. «Կակաչ», «Ծիծեռնակ», «Զանգակ»։