Պայմանագրային աշխատողը էլեկտրական շաղափիչի մեջ փորձել է թմրամիջոց տանել «Արմավիր» ՔԿՀ

ՔԿՀ պայմանագրային աշխատողը ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պայմանագրային աշխատող Ա․Հ․-ն փորձել է էլեկտրական շաղափիչի մեջ թմրամիջոց տանել ներս։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր առավոտյան Ա․Հ–ի մոտ առկա էլեկտրական շաղափիչը զննության է ենթարկվել, որի միջից հայտնաբերել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ, բյուրեղանման 2 փաթեթ՝ ընդհանուր 3,15 գրամ քաշով։
Էլեկտրական շաղափիչի մեջ հայտնաբերված զանգվածը
Ա․Հ․–ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
Թմրամիջոց, հեռախոս, կտրող–ծակող առարկա. ի՞նչ իրեր են մայիսին հայտնաբերվել ՔԿՀ–ներում