Պաղեստինի նախագահը օգոստոսին կմեկնի Ռուսաստան. ԶԼՄ

Մահմուդ Աբաս
Մահմուդ Աբասը նախատեսում է հանդիպել ՌԴ նախագահի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը օգոստոսի 18-ին կայցելի Ռուսաստան, նա նախատեսում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իր աղբյուրին։
Միաժամանակ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Իզվեստիա» պարբերականին ասել է, որ Աբբասի այցը նախապատրաստվում է, ժամկետները կհայտարարվեն անհրաժեշտ պահին։
Փետրվարի վերջին Մոսկվայում կայացած միջպաղեստինյան բանակցություններում ՖԱԹՀ շարժման պատվիրակության ղեկավար Ազզամ ալ Ահմեդն ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Աբբասը Մոսկվա կայցելի Ռուսաստանի նախագահական ընտրություններից հետո: