Կոմիում ռելսերից դուրս եկած գնացքի կողաշրջված վագոնի տակ տղամարդու դի է հայտնաբերվել

Կոմիում ռելսերից դուրս եկած գնացքը
Վորկուտա-Նովոռոսիյսկ մարդատար գնացքի ինը վագոն երեկ դուրս է եկել ռելսերից Կոմի տանող հատվածում։ Կոմիի նահանգապետի խոսքով՝ գնացքում եղել է 195 ուղևոր և 20 երկաթուղային աշխատող։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Կոմիում (Ռուսաստան) Վորկուտա-Նովոռոսիյսկ գնացքի շրջված վագոններից մեկի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, հայտնում է Տրանսպորտի միջտարածաշրջանային քննչական վարչության Telegra- ալիքը։
«Քննիչները Կոմի Հանրապետության այն հատվածում, որտեղ կողաշրջվել է Վորկուտա-Նովոռոսիյսկ մարդատար գնացքի ինը վագոնը, դեպքի վայրը զննելիս շրջված գնացքի վագոններից մեկի տակից հայտնաբերել են տղամարդու դի», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հունիսի 26-ին Վորկուտա-Նովոռոսիյսկ թիվ 511 մարդատար գնացքի ինը վագոն ռելսերից դուրս էր եկել Կոմի տանող հատվածում: Կոմիի նահանգապետ Վլադիմիր Ուիբայի խոսքով՝ գնացքում եղել է 195 ուղևոր և 20 երկաթուղային աշխատող։ Վերջին տվյալներով՝ հոսպիտալացված է 10 մարդ։
Ռուսական երկաթուղիներից գիշերը հայտնել են, որ գնացքների երթևեկությունը Կոմիի Ինտա-1-Ուգոլնի ՍԶԴ հատվածով վերականգնվել է մեկ գծով: