Կոմիում գնացքի վթարի վայրում հայտնաբերվել է 2 մարդու մարմին, որոնվում ևս մեկ ուղևոր

Կոմիում վթարված գնացքը
Վորկուտա-Նովոռոսիյսկ ուղևորատար գնացքի 9 վագոն երեկ դուրս 18 եկել ռելսերից Կոմիի հատվածում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Կոմիում ուղևորատար գնացքի վթարի վայրում հայտնաբերվել է երկու մարդու դի։ Տեղեկությունը հատնում է «Ռուսական երկաթուղիները»:
«Վորկուտա-Նովոռոսիյսկ թիվ 511 մարդատար գնացքի վթարի վայրում հայտնաբերվել է երկու մարդու մարմին։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հարազատներին և մերձավորներին։ Անելու ենք ամեն ինչ, որ ձեզ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերենք և օգնենք վերապրել այս անդառնալի կորուստը», – նշված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին, մեկ մարդու՝ ենթադրաբար երեխայի ճակատագիրը մնում է անհայտ։
Նախնական տեղեկություններով՝ նա 2008 թվականին ծնված երեխա է։ Դեպքի վայրում շարունակվում են որոնողական աշխատանքները:
Հունիսի 26-ին Վորկուտա-Նովոռոսիյսկ թիվ 511 մարդատար գնացքի 9 վագոն դուրս է եկել ռելսերից Կոմի հատվածում: Կոմիի ղեկավար Վլադիմիր Ույբայի տվյալներով՝ գնացքում եղել է 195 ուղևոր և երկաթուղու 20 աշխատակից: Վերջին տվյալներով ՝ հոսպիտալացվել է 10 մարդ։
Կոմիում ռելսերից դուրս եկած գնացքի կողաշրջված վագոնի տակ տղամարդու դի է հայտնաբերվել