Խաղերի դրոշը փոխանցվեց Հայաստանին. ՀՀ–ն 10-րդ անգամ կընդունի Ֆրանկոֆոնիայի խաղերը

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Փարիզում փոխանցվել է Հայաստանին։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Այսօր Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվեց Հայաստանին: Ստորագրվեց հուշագիր, որով Երևանը դարձավ պաշտոնապես 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի ընդունող երկիր»,– գրել է Հարությունյանը։
Նշենք` սպասվում է ավելի քան 50 պատվիրակության և շուրջ 4 000 մասնակցի այց։
Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Փարիզում փոխանցվել է Հայաստանին
Հիշեցենք, որ Հայաստանը դեռ 2023 թվականի նոյեմբերին պաշտոնական հայտ էր ներկայացրել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը Հայաստանում հյուրընկալելու համար։