Կառավարությունը «World Trade Center» ցանցի ներդրողներին կփոխանցի տարածք Երևանի կենտրոնում

Ավելի վաղ որոշվել էր ներդրողներին վաճառել Սարյան փողոցում գտնվող գլխավոր փոստի միայն շենքը, այժմ կվաճառեն նաև դրա հետնամասում գտնվող 13,2 հազար քմ մակերեսով տարածքը՝ Սարյան և Պարոնյան փողոցների միջև:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշեց «World Trade Center» ցանցի ներդրողներին փոխանցել Երևանի կենտրոնում գտնվող գլխավոր փոստի շենքի հարակից տարածքը:
Ավելի վաղ կառավարությունը հավանություն էր տվել սեփականաշնորհման մասին որոշմանը` նույն ներդրողներին գլխավոր փոստի բուն շենքը, այժմ նաև հետնամասում՝ Սարյան և Պարոնյան փողոցների միջև գտնվող 13,2 հազար քմ մակերեսով հողամասը ևս հանձնել:
Այժմ գլխավոր փոստի շենքում է գտնվում Հայաստանի փոստային ազգային օպերատոր «ՀայՓոստը»: Ավելի վաղ սեփականաշնորհման համար կառավարությունն այս շենքը գնահատել էր 10 մլրդ 949 մլն դրամ, այսինքն՝ մոտ 28 մլն դոլար, որի կեսը ներդրողը մուծելու է, ևս 30,18 տոկոսը փոխանցվելու է «ՀայՓոստին», 19,82 տոկոսը մնալու է ՀՀ կառավարությանը:
«Հայփոստ»–ում մոտ 4,1 միլիարդ ՀՀ դրամի խախտումներ են արձանագրվել
Նոր կենտրոնը կդառնա «World Trade Centers Association» ցանցի մի մասը, որն առկա է աշխարհի շուրջ 100 երկրներում: Բիզնես կենտրոնների այս ցանցը օգնում է կապեր հաստատել բիզնես գործընկերների և ներդրողների հետ: